Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Արթուր Բաղդասարյանը ոչ մեկին էլ չի խաբել»

Դեկտեմբեր 19,2012 11:01

Հատված «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից:

 

Երեք հարյուր հազար հոգին Ձեզ չէր ընտրել իշխանության հետ կոալիցիա կազմելու համար, ընտրել էր որպես իշխանությանն ընդդիմադիր

թեկնածու։

– Բայց ինչի՞ համար, ո՞վ է ասում, ես էսօր քի՞չ եմ քննադատում… 2003

թվականին ես իշխանություն եմ եղել, չէ՞, ինչքա՞ն ձայն եմ տարել, որի արդյունքում ձեւավորեցինք կոալիցիա, երկրորդ տեղն եմ զբաղեցրել, տարել ենք այնքան ձայն, որքան 2008-ին։ Ասել՝ դա իշխանամետ ձայներ են, թե ընդդիմադիր, ճիշտ չի։

Այդ քայլի արդյունքում՝ 2012 թ. խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ձայն հավաքեցիք։

– Շատ քիչը ո՞րն ա, մենք տարել ենք 100 հազար ձայն, իսկ էն ժամանակ, երբ 300 հազար էր, անձի ընտրություն էր։

Եթե Դուք առաջադրվեիք այս նախագահական ընտրություններում,

կունենայի՞ք այդքան ձայն։

– Նախ, որպես քաղաքական գործիչ, ես իմ խոսքն ասել եմ եւ իմ խոսքի

տեր մարդ եմ։ Ասել եմ, որ չեմ առաջադրվելու, պայմանավորվել եմ Սերժ

Սարգսյանի հետ 2008 թվին, երբ կնքել ենք հուշագիր։ Ես ասել եմ, որպես երկրի նախագահ՝ տասը տարի լինելու եմ քո կողքին, որովհետեւ ամեն մի նորմալ երկրում նախագահներն իրենց երկու ժամկետը լիարժեք պետք է աշխատեն, որ իրենց ծրագրերն առաջ իրագործեն։ Իսկ ես ինչ ասում եմ, նա

էլ անում։ «Օրինաց երկիրն» ամեն օր ամրապնդվում է։

Իսկ հանրության շրջանում համարում են, որ ՕԵԿն այլեւս չկա, միայն Արթուր Բաղդասարյանն է այդ ՕԵԿը։

– Գիտեք ինչ կա, կարող են չարությամբ խոսել, ինչպես ասում են՝ լեզվին ոսկոր չկա, բայց մենք միակ կուսակցությունն ենք, ով կարողացավ վերակազմակերպել կուսակցությունը։ Այո, մենք էլ ունենք սխալներ, մեզ մոտ

հաշվառված էր 150-160 հազար մարդ, բայց մենք տարանք ձայների կեսը,

որովհետեւ մարդիկ տրվեցին գայթակղություններին։ Դուք շատ լավ գիտեք՝

ձեր հարեւանները ոնց են քվեարկել։

Իշխանությունն է ընտրակաշառք բաժանել

– Ես ինքս, որպես իշխանության ներկայացուցիչ, դատապարտում եմ,

փողի արդյունքում էին ընտրում։

Իշխանության բաժանած փողի արդյունքում

– Չէ, ինչի՞ իշխանության, Դուք լավ գիտեք, թե ովքեր էին փող բաժանում։

Ինչպես ՀՀԿն, այնպես էլ ԲՀԿն, ՕԵԿնէլ բաժանում էր Ձեր արտադրանքը։

– Չէ, չէ, պրիմիտիվ շահարկում եք, հիմա էլ ենք բաժանում։ Այ, հենց հիմա, Նոր տարուն մեր կուսակցականներին, համախոհներին՝ դա կլինի Մարտի 8-ին կանանց ծաղիկ բաժանել եւ այլև..

Բայց արդյո՞ք ողորմություն չէ մի շիշ օղի ու հյութ բաժանելը, պարոն

Բաղդասարյան։ Մինչդեռ կարող էիք օգտակար լինել՝ որեւէ բարեփոխմամբ

հանդես գալով։

– Չէ, չէ, կորպորատիվ ցանկացած միջոցառում իր աշխատողներին Նոր

տարուն կամ այլ տոներին որոշակի բան բաժանում է իր հնարավորության

սահմաններում։

Իսկ չե՞ք վիրավորվում, երբ որեւէ քաղաքական գործչի գործունեությունը բացասական գնահատելիս որակում են «Արթուր Բաղդասարյան»՝ որպես ժողովրդին խաբող քաղաքական ուժի խորհրդանիշ։

– Արթուր Բաղդասարյանը ոչ մեկին էլ չի խաբել, ես քվեներ ստացել եմ, ու

մեր կուսակցությունը մասնակցել է ընտրություններին ու հաղթել, քաղաքականության մեջ դա շատ ազնիվ դասական մոտեցում է։ Այսօր Հայաստանում երկու կուսակցություն միասին ունեն անհրաժեշտ քվեները, եւ մենք մեր քաղաքական գործընկերների հետ ազնիվ ենք, ազնիվ համագործակցության ճանապարհին։ Իսկ ժամանակը ամեն

ինչ իր տեղը դրեց՝ ով ինչ էր, ով ով էր։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31