Հատված Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցից:
– Ճիշտ երկու ամիս է մնացել նախագահական ընտրություններին, ինչպես ասում են՝ 96-ին շատ նման ժամանակներ են, բայց քաղաքական դաշտը ցամաք է ու ամայի։ Կա՞ այն քաղաքական գործիչը, որի շուրջ կհամախմբվեր ընդդիմությունը եւ կառաջադրեր միասնական թեկնածու, ի վերջո, հնարավո՞ր եք համարում այդ միասնությունը։
– Չի լինի։ Ես կարծում եմ, այս ընտրություններում՝ ոչ։ Սերժ Սարգսյանին այլընտրանքային թեկնածու, որն ունի այդ նույն չափ փորձ, եւ միեւնույն ժամանակ ետեւում կա համախմբված այդպիսի ուժ, նման մարդ հիմա
Կարդացեք նաև
գոյություն չունի։ Տներում նստած շատ խելոք մարդիկ կան, խոսքը դրա մասին չի, այլ քաղաքական դաշտում մարդ, որի ետեւում կա մեծ քաղաքական ուժ, նաեւ փորձ եւ կարող է ընտրվել, այս պահին միայն ինքն է։
– Դուք մշտապես առաջադրել եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այս անգամ չե՞ք փորձելու։
– Ես անիմաստ եմ համարում, ճիշտն ասած, բայց դա առանձին հարց է։ Մենք արդեն որոշել ենք կուսակցությունով, եւ այդ որոշումը վերանայման ենթակա չէ։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Հրապարակ»