Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ԲՀԿ-ին համոզելն ինձ չի վերաբերում, ես պատասխանատու եմ Կոնգրեսի դիրքորոշման համար»

Դեկտեմբեր 18,2012 23:00

Այսօր էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում ՀՀԿ-ն հայտարարեց, որ իրենք համոզել են ԲՀԿ-ին եւ կարող են գալ կոմպրոմիսի:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենք չէին մասնակցում Հովիկ Աբրահամյանի հետ քննարկմանը եւ ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ-ի համոզվելը: Նա պատասխանեց. «Մեզ համար ակնհայտ է մի բան՝ որ գործող օրենքի համաձայն, կոալիցիոն մեծամասնությունը չունի բացարձակ վերահսկողություն: Այսինքն, հնարավոր են որոշումներ, որոնք նրանց վերահսկողությունից դուրս լինեն: Բոլոր այս փոփոխությունների իմաստը այն է, որ  կոալիցիոն մեծամասնությունը ձեռք բերի ըստ էության վետոյի իրավունք, այսինքն՝ վերահսկողություն: Բնականաբար, մենք նման քայլի չենք կարող գնալ, մենք երբեք համաձայնություն չենք տա նման քայլի: Իրենք են մեծամասնությունը, թող սպանեն էթիկայի հանձնաժողովը, եթե տեսնում են, որ դա պրոբլեմ է  իրենց համար: Դա իրենց գործն է: Բայց իրենք դրանով ապացուցում են, որ իրենք ժողովրդավարության անգամ ամենափոքրիկ տարրից վախենում են»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որը երեկ դեմ արտահայտվեց, իսկ այսօր կարծես թե հաջողվել է ՀՀԿ-ին նրանց համոզել, Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությամբ. «Դա ինձ չի վերաբերում: Ես պատասխանատու եմ Կոնգրեսի դիրքորոշման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31