Լրահոս
Օրվա լրահոսը

Ярославский Регион. «Հեծանվային ճանապարհորդ Արթուր Օհանյանը հասել է Յարոսլավլ»

Դեկտեմբեր 18,2012 22:41

Անտեսելով ցուրտն ու ձյունը` ճանապարհորդը իր չորքոտանի հավատարիմ բարեկամի հետ Հայաստանից Յակուտիա ճամփորդություն է կատարում: Գրում է «Յարոսլավսկի ռեգիոն» թերթը` անդրադառնալով հայ հեծանվաճանապարհորդ Արթուր Օհանյանին, որը հասել է Յարոսլավլ:

Յարոսլավլում Օհանյանը պատմել է իր ճանապարհորդության մասին:  «Սա իմ երկրորդ մեծ ճանապարհորդությունն է: Մինչ այս ես հեծանիվով Յակուտիայից Երևան եմ հասել: Ճանապարհի վրա ծախսել էի 6 ամիս, 20 օր, այդ ընթացքում ես անցել եմ 13 հազար կմ: Այս անգամ որոշել եմ նորից նույն ուղիով գնալ, սակայն հիմա ուզում եմ ավելի շատ շրջաններ այցելել Ռուսաստանում», – պատմում է 35-ամյա հեծանվորդը:

Արթուր Օհանյանը ճանապարհորդությունը սկսել է սեպտեմբերի 10-ից  ու արդեն ահագին ճանապարհ է անցել: Արթուրին ամենաշատը գրավում է ճանապարհը, տեսարժան վայրերը նրան չեն հետաքրքրում, սակայն ուրախացնում են անկեղծ, բարի մարդիկ, որոնք պատրաստ են ընդունել ճանապարհորդին, օգնել նրան դժվար պահերին, այդ պատճառով Արթուրին չի անհանգստացնում կացարան կամ ուտելիք գտնելը:

Նրա ճանապարհորդությունը ոչ ոք չի հովանավորում: Հեծանիվի վրա պարզապես փակցրած են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, ոչ մի գովազդ կամ քաղաքական նշան չկա:

Նրա շունը` Գրաֆը, ուղեկցում է տիրոջը և հսկում հեծանիվը: «Մենք հսկում ենք միմյանց», – ասում է նա` ժպտալով, – «Ես` նրան, ինքը` ինձ»:

Արթուր Օհանյանին դեռ երկար ճանապարհ է սպասվում, իսկ սառնամանիքը, ձյունն ու վատ եղանակը նրա համար պարզապես ժամանակավոր դժվարություններ են:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31