Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի դատախազը մտադիր է ամրապնդել համագործակցությունը ԶԼՄ-ների հետ

Դեկտեմբեր 18,2012 22:34

Սյունիքի մարզի նորանշանակ դատախազ Նորայր Հակոբյանն այսօր մարզի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանդիպման էր հրավիրել` նպատակ ունենալով քննարկել  ԶԼՄ-ների եւ դատախազության միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները եւ այդ համագործակցության հստակեցման, կանոնակարգման հետ կապված մի շարք այլ հարցեր:

Մարզում աշխատող լրագրողները բազմիցս են բարձրաձայնել, որ իրավապահ համակարգի կառույցներից տեղեկատվություն ստանալու հարցում բազմաթիվ դժվարությունների ու խոչընդոտների առջեւ են կանգնում: Իսկ մարզի դատախազության եւ լրագրողների միջեւ  համագործակցություն որպես այդպիսին չի նախկինում չի եղել, թեեւ  լրագրողները պատրաստակամ են եղել այդ համագործակցությանը:  Պարոն Հակոբյանը նշեց, որ այդ արձագանքները հաշվի առնելով են կազմակերպվել այս հանդիպումը:  «Հասարակությանը դատախազության գործունեությունը հնարավորինս պարզ եւ թափանցիկ ներկայացնելը, դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը հնարավորինս մատչելի եւ  հասանելի դարձնելը, ինչպես նաեւ  հասարակության մեջ առկա հիմնախնդիրները վերհանելը եւ  հանրային կարծիքի վերլուծությունը մեզ համար շատ կարեւոր է, ինչը շատ հարցերով կախված է մեր գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումից: Այս տեսակետից ես կարեւորում եմ զանգվածային լրատվության միջոցների հետ մեր համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը», – լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Նորայր Հակոբյանը եւ նախապես տեղեկացրեց, որ այսօրվա հանդիպման շրջանակներում որեւէ քրեական գործի կամ հանցագործության մասին հաղորդումներ, նյութեր չեն տրամադրվելու:

Թեեւ հանդիպմանը ներկա լրագրողները տեղեկացրեցին, որ շատ կարեւոր է, որ պաշտոնական որեւէ պարզաբանում, տեղակտվության տրամադրում լիներ դատախազության կողմից վերջին ժամանակներում մեծ հնչեղություն ստացած` Սյունիք մարզի նախկին դատախազի պաշտոնանկման, Քաջարանում կատարված սպանության եւ որոշ այլ աղմկահարույց դեպքերի վերաբերյալ`առաջարկելով առաջիկա մալո ասուլիսների ժամանակ այդ հարցերի պատասխանները վերջապես տրվեր պատասխանատու կառույցի կողմից, քանի որ հանրությանն այն շատ է հետաքրքրում, սակայն պաշտոնական պարզաբնումներ մինչեւ օրս չեն եղել:  «Փոքր միջավայրում բնակվելով` հաճախ  չենք կարողանում պաշտոնական ինֆորմացիա ձեռքբերել իրավապահ կառույցներից եւ ստիպված ենք լինում այդ ինֆորմացիան տարբեր տեղերից, տարբեր աղբյուրներից հայթայթել, որը  երբեմն աղավաղված է լինում եւ հաճախ տեղիք է տալիս  ոչ  ճիշտ մեկնաբանությունների, ուստի առաջնային խնդիրներից է, որ դատախազության կամ իրավական համակարգի մյուս կառույցների գործունեության մեջ թափանցիկություն լիներ», – նշեցին հանդիպման ներկա լրագրողները: Նորայր Հակոբյանը տեղեկացրեց, որ ԶԼՄ-ների հետ հետագա աշխատանքի ընթացքում մարզի դատախազությունը ժամանակ առ ժամանակ հանրությանը մտահգող հարցերով մամլո ասուլիսներ կկազմակերպի եւ  հաղորդագրություններ կտրամադրի, նաեւ խոստացավ անարձագանք չթողնել ԶԼՄ-ներում հրապարակված եւ հանցագործությունների մասին հաղորդումներ պարունակող  նյութերը: «Քանի որ մենք հնարավորություն չունենք հետեւելու մարզի բոլոր տարածաշրջաններում թողարկվող հաղորդումներին ու տպագրված հոդվածներին, այդ կապակցությամբ խնդրում եմ, նման բովանդակություն պարունակող նյութերը ձեր կից գրությամբ ուղարկեք մարզի դատախազություն եւ  մենք դրանք անպայման կքննարկենք ամենայն պատասխանատվությամբ, բազմակողմանի եւ օբյեկտիվ կերպով ու  արդյուքնների մասին ձեզ տեղյակ կպահենք», – հավելեց մարզի դատախազը:  Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր Արեւհատ Ամիրյանը հանդիպման ընթացքում դատախազի ուշադրությանը ներկայացրեց օգոստոս ամսից սկսած իր կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված մի շարք դիմումներին (որն ըստ իրեն վերաբերում են Սիսիանի քաղաքապետի կատարած ապօրինություններին), ներկայացրեց գործի ընթացքը, որը գոհացուցիչ չի համարում եւ խնդրեց Նորայր Հակոբյանին պատշաճ ուշադրություն դարձնել խնդրին, հակառակ դեպքում վստահություն չի լինի,  որ այդ ապօրինությունները հետագայում շարունակություն չեն ունենա:

Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31