Ամուսնությունն, իբրև կանոն, ստեղծված է ամրապնդելու զույգերի փոխադարձ սերն ու միությունը: Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ բանական մարդու կյանքի ուղեկիցն է դառնում ոչ թե մարդը, այլ առարկայական որևէ իր: Այժմ կներկայացնենք դրանցից 5 ամենատարօրինակները, որոնք որքան ծիծաղ, նույնքան էլ մեծ զարմանք են առաջացնում:
Կին, որը ամուսնացել է իր նախկին ընկերոջ հետ, նրա մահվանից հետո: Մագալի Յասկեվիչն ու Ջոնաթան Ջորջը մտադիր էին ամուսնանալ 2008թ.-ի նոյեմբերին: Սակայն նրանց ամուսնությունից ընդամենը 2 օր առաջ սպանվեց Ջոնաթանը: Տղայի հավատարիմ ընկերուհին, օգտվելով ֆրանսիական օրենսգրքի`հետմահու ամուսնության թույլատրելիությունից, ամուսնացավ մահացած ընկերոջ հետ:
30 ամյա կինը, որը պնդում էր, թե ինքն սիրահարված է օձին, ի վերջո կարողացավ ամուսնանալ նրա հետ: Ըստ հնդկական Orissa’s Khurda շրջանի Atala գյուղի ծիսական կարգերի, նմանատիպ ամուսնությունները հնարավոր են: Անսովոր պսակադրությունը տեղի է ունեցել 2006թ.-ին` շուրջ 2000 հյուրերի մասնակցությամբ:
Շվեդուհու դեպքը իր տարօրինակությամբ բոլորովին չի զիջում վերը նշված ամուսնություններին: 54 -ամյա Էյա Ռիտա Բեռլիները արդեն 30 տարի է, ինչ ամուսնացած է Բեռլինի պատի հետ: Երկար տարիներ սիրահարված լինելով պատին, նա 1979 թվականին վերջապես ամուսնացավ նրա հետ: Թեպետ 1989 թվականին փլուզվեց Բեռլինի պատը, սակայն կնոջ կողմից պատրաստված պատի փոքրիկ նմանակը կանգուն է մինչ այսօր: Շվեդուհին սիրահարվել էր Բեռլինի պատին, երբ հեռուստացույցով առաջին անգամ տեսել էր այն:
Պատրաստեց` Անդրանիկ Ջալալյանը
Աղբյուրը` funfix.ru