Իտալիան կրկին ռեկորդակիր է: Իտալացի խոհարարները պատրաստել են աշխարհի ամենամեծ՝ «Մարգարիտա» պիցցան, որի ընդհանուր մակերեսը 1208 քառակուսի մետր է: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Պիցցայի պատրաստման համար խոհարարներն օգտագործել են 8891 կգ ալյուր, 3992 կգ տոմատի մածուկ, 9 տոննա մոցառելլա պանիր եւ այլն: Խոհարարները հսկա պիցցան անվանել են «Օտտավիա»՝ հռոմեական առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսի պատվին:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ