Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես մի գրամ չեմ կասկածում, որ իմ էրեխին սպանել են աֆիցերները»

Դեկտեմբեր 18,2012 19:13

Այսօր Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղ ճանաչեց 2004 թվականին ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում ժամկետային զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի  սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին ու Մուսա Սերոբյանին: Aravot.am-ի հետ զրույցում սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը,  ասաց. «Ես, ինչպես և պահանջել էի, ազատ արձակեցին այս երիտասարդներին,  որոնք ոչ մի կապ չունեին իմ որդու սպանության հետ: Դատարանը չէր կարող, իրավունք  էլ չուներ   հանցագործներին   բերեր, բայց ապացուցեց, որ ուրիշ մարդասպան է եղել , ու 8 տարի քողարկվել է այս մարդասպանությունը:Ես իրավունք ունեմ, և ոնց որ էն ժամանակ պահանջել եմ, որ բերեն իրական սպանողներին, հիմա էլ եմ ասում, որովհետև ես նորից եմ կրկնում ` իմ էրեխուն սպանել են աֆիցերները. ես մի գրամ չեմ կասկածում, որ դա ոչ թե զինվորի գործ է , այլ աֆիցերի: Մինչև վերջ պայքարելու եմ, որ իրական  մարդասպաններին դատարապարտեն, քանի  դեռ կենդանի եմ, շնչում եմ, ուրեմն ինձ պիտի սպանեն, որ էս պայքարը պրծնի:Ես 19 տարի էրեխա եմ մեծացել, պահել, ու միանգամից տանեն մի օրում քցեն   ու ասեն չի՞ եղել, էդպես չի լինի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31