Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ եվրոպացի փորձագետի` Հակակոռուպցիոն ծրագիրը անարդյունավետ էր

Դեկտեմբեր 18,2012 19:15

Լուսանկարը` Panarmenian.net-ի

«Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»,- ՀՀԿ վերջին համագումարում, նախօրեին վստահեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր Aravot.am-ը ԵՄ խորհրդատվական խմբի պետական կառավարման բարեփոխումների հարցերով խորհրդատու Կառլ Ուլբրիխտից հետաքրքրվեց, արդյոք կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը արդյունավե՞տ էր, եւ կոռուպցիան Հայաստանում իսկապե՞ս լուսանցքում է հայտնվել:

Ըստ նրա, այդ հարցի շուրջ այս տարվա նոյեմբերի 3-ին քննարկում-հանդիպում են ունեցել մի խումբ պաշտոնյաների հետ ու  հայտարարել, որ  ծրագիրն անարդյունավետ էր. «Միջոցառումներ եղել են, բայց արդյունքներ չենք տեսել: Բայց այդ նիստի ժամանակ քննարկվել է նաեւ,  թե հայկական կողմն ինչ քայլեր կարող է անել ,  ոնց ճիշտ կլինի ապագայում՝  նորից մշակենք հակակոռուպցիոն ընդհանուր ռազմավարությո՞ւն, թե՞ առանձին ռազմավարություններ առանձին ոլորտների համար: Եվ այդ քննարկումները պետք է շարունակենք: Միգուցե ըստ ոլորտների մշակենք բարեփոխումներ, որոնց մեջ կլինեն նաեւ հակակոռուպցիոն էլեմենտներ»:

Պարոն Ուլբրիխտից հետաքրքրվեցինք, ի՞նչն էր ծրագրի անարդյունավետության պատճառը. «Կարծում եմ՝ որոշ դեպքերում ճիշտ չի հասկացվել կոռուպցիայի պատճառը, դրա համար էլ, երբ մշակվել են միջոցառումներ,  դրանք չեն կարողացել կանխել այդ երեւույթը»:

Մեր հարցին, թե ինչքա՞ն գումար է ծախսել կառավարությունը հակակոռուպցիոն ծրագրի համար, պարոն Ուլբրիխտն  ասաց՝ չգիտի :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31