Aravot.am-ի տեղեկություններով, «ԱրմենՏել» ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Նա առաջիկայում կլքի «ԱրմենՏել»-ի տնօրենի պաշտոնը: Ըստ որոշ լուրերի, Կլիմկոյի հեռանալու վերաբերյալ որոշումը կայացրել են ռուսաստանյան «Բիլայն» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն Կլիմկոն հեռանում է ոչ թե նրա համար, որ նրա աշխատանքը չի գոհացնում ընկերության սեփականատերերին, այլ, ըստ որոշ լուրերի, պատճառը Հայաստանի որոշ գերատեսչությունների գործելաոճն է:
Մեր հարցին, թե ճի՞շտ են, արդյոք, պարոն Կլիմկոյի` «ԱրմենՏելի» ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին լուրերը, ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանն ասաց, որ պաշտոնական նման տեղեկություններ չկան եւ որ Իգոր Կլիմկոն այս պահին գտնվում է արձակուրդում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ