Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեն Դելոն. Արտաքինս ու տաղանդս մորիցս եմ ժառանգել

Դեկտեմբեր 18,2012 18:11

Enjoy movies եւ AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված «Շնորհավոր ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայում, որի շնորհանդեսը կայացավ այսօր, նկարահանվել է նաեւ աշխարհահռչակ կինոդերասան Ալեն Դելոնը: Ընդ որում՝ Դելոնը ֆիլմում խաղում է հենց Դելոնին: «Շնորհավոր ամանոր, մայրերը» յուրօրինակ կինոձոն է բոլոր մայրերին:

Aravot.am-ը կինոաստղին հարցրեց՝ եթե հրաշքով մայրը ողջ լիներ, ի՞նչ նվեր կաներ նրան:

«16 տարի առաջ մայրս հեռացավ կյանքից: Չկա մի օր, որ չմտածեմ նրա մասին: Եթե նա ողջ լիներ, ոչ թե կոնկրետ նվեր կանեի, այլ անսահման սեր կնվիրեի ու վայրկյան անգամ չէի հեռանա կողքից»,-պատասխանեց սիրված կինոդերասանը:

Քիչ անց հուզված հավելեց. «Կուզե՞ք իմանալ՝ ինչ է մայրս ինձ նվիրել, որը միշտ ինձ հետ է, ահա այս խաչը»: Երբ նա ծոցագրպանից հանեց խաչը, ասուլիսի բոլոր մասնակիցները ծափահարեցին:

«Մայրս այսօր 101 տարեկան կլիներ: Ինչի որ հասել եմ կյանքիս ընթացքում, նրան եմ պարտական: Մայրս հոգով ռոմանտիկ դերասանուհի էր, ինքը երազում էր դառնալ դերասանուհի, ուղղակի սիրահարվեց ու ամուսնացավ կոմերսանտի հետ: Ինչ շնորհ որ ունեմ, մորիցս եմ ժառանգել՝ արտաքին, տաղանդ…Ես նրան միշտ էլ ասել եմ, որ ամեն ինչ արել եմ հանուն իրեն»,- ասաց Ալեն Դելոնը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31