Թուրքիայում Պատրիոտ հրթիռների տեղակայումը «սադրիչ» գործողություն է, որը կարող է բերել «չհաշվարկված» արդյունքների, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը դեկտեբերի 16-ին, Իրանի նախագահի Թուրքիա այցելությունը չեղյալ հայտարարելուց հետո: Հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:
«Պատրիոտ հրթիռների տեղակայումը ոչ մի լավ արդյունքի չի բերի, այլ միայն կսադրի և, Աստված չանի, արդյունքում ստիպված չհաշվարկված գործողություններ տեղի կունենան», – ասել է Ալի Ակբար Սալեհին` «ԻՐՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ: «Դրանց տեղակայումը ավելի սադրիչ կլինի, քան կանխարգելող», – ասել է նա ու զգուշացրել, որ Պատրիոտ հրթիռներ չեն «նպաստի տարածաշրջանային անվտանգությանը»:
Թուրքիայի առաջարկով ՆԱՏՕ-ն համաձայնվել է վեց հատ Պատրիոտ հրթիռ տրամադրել Թուրքիային, որպեսզի Սիրիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում Թուրքիան ամուր պաշտպանություն ունենա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ