«Այդ թեքահարթակով ես էլ չեմ կարող իջնել, ինչ հաշմանդամություն ունեցող մարդու մասին է խոսքը գնում»,- ասում է անցորդներից մեկը:
Երևի թե բոլորն էլ կհամաձայնվեն ինձ հետ, որ թեքահարթակների բացակայության խնդիրը Հայաստանում դարձել է առաջնային խնդիրներից մեկը: Տեղեր կան, որտեղ այն բացակայում է, տեղեր էլ կան, որ այն կառուցում են միայն կառուցելու համար:
Վերջերս քաղաքով զբոսնելիս նկատեցի «Օրանժ» ընկերության գրասենյակի դիմաց գտնվող թեքահարթակների վիճակը: Ինչպես տեսնում եք` այն շատ անհարմար է կառուցված, և նրանով տեղաշարժվելը բավականին դժվար է: Հիմա ձմեռ է և գումարած այն փաստին, որ այն անհարմար է, այն նաև սառած է, որն ավելի է դժվարեցնում բարձրանալու գործընթացը:
Իսկ մյուս թեքահարթակի անմիջապես դիմացը մի ծառ է, որը կարող է հանշմանդամություն ունեցող մարդու համար լրացուցիչ խոչնդոտ լինել:
Գոռ Մաթեւոսյան՝ (mynews.am)