Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախության արտասունքներ ու գրկախառնություն ` Շիրակի դատարանում (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 18,2012 16:48

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, անմեղ ճանաչեց 9 տարի շարունակ Մատաղիսի գործով դատվող 27-ամյա երեք երիտասարդներին` վանաձորցի Արայիկ Զալյանին և գյումրեցիներ Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին:

Վերջիններս մեղադրվում էին 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասում զինծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին ու Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ:

Այսօր վճիռը հրապարակվելու էր ժամը 14.00-ին, սակայն մեծ թվով ակտիվիստներ, իրավապաշտպաններ, ինչպես նաև երեք երիտասարդների հարազատները ժամեր առաջ նստել էին դատարանի դահլիճում` մտահոգ, լարված սպասելով վճռին:

Դատավորներ Հարություն Մովսիսյանի, Արմեն Խաչատրյանի ու Մարտին Սարոյանի հայտնվելուն պես, դահլիճը ավելի լարվեց:

Սակայն րոպեներ անց, երբ դատավորը ընթերցեց առաջին ամբաստանյալին` Ռազմիկ Սարգսյանին անմեղ ճանաչելու վճիռը, ամբողջ դահլիճը հուզմունքից ցնցվեց, միաբերան սկսեցին ուռաաաա~աա բացականչել, գրկախառնվեցին` փոխադարձ շնորհավորանքներ հնչեցնելով ու ուրախության արտասունքներ թափելով:

«Հալալ լինի էս դատարանին, թող ուրախ Նոր տարի անեն»,- գոռաց Ռազմիկ Սարգսյանի մայրը` Ջուլիետա Սարգսյանը:

Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ իրենք սպասում էին արդարացման դատավճռի, իսկ Ռազմիկ Սարգսյանն ասաց, որ իր համար անակնկալ էր, չէր սպասում , որ վերջապես իր անմեղությունը կհաստատվի:

Նշենք, որ ըստ վճռի, գործը ուղարկվեց զինվորական դատախազություն`նոր անձի նկատմամբ քրեական հետախուզում հարուցելու համար , այսինքն՝ իրական մարդասպանին բացահայտելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31