Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայկական Համագումարն անցկացրեց իր ամենամյա Ճեպազրույցները

Դեկտեմբեր 18,2012 16:28

Անցած շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարն իր ամենամյա ճեպազրույցները և ընդունելություններն անցկացրեց Վաշինգտոնում և Մասաչուսեթս նահանգում. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:

Վաշինգտոնի հավաքին, որի կազմակերպմանն աջակցել եր Հայաստանի Հանրապետության դեսպանատան անձնակազմն ու անձնապես դեսպան Թաթուլ Մարկարյանը, բացման խոսքով հանդես եկավ Համագումարի կամավորական ծրագրի նախկին մասնակից` Արամ Գավուրը, ով նաև ստանձնեց հանդիսության վարողի դերը: Միջոցառմանը հրավիրված խոսնակն էր Համաշխարհային Բանկի մարդկային զարգացման փոխտնօրեն` Թամար Մանուելյան Ատինկը: Նա փորձառու մասնագետ է,  շուրջ երեք տասնամյակ աշխատել է Համաշխարհային Բանկում: Ատինկը  հակիրճ ներկայացրեց բանկի կողմից տարվող լայնածավալ աշխատանքը, ինչպես նաև իր ներկայիս մասնագիտացումը կրթության, սոցիալական պաշտպանության և աշխատավարության դաշտերում: Գործուղումից նոր վերադարձած դեսպան Մարկարյանը, ով համատեղության կարգով նաև Մեկսիկայում է աշխատում, հյուրերին ներկայացրեց վերջին զարգացումները, ինչպես նաև պատմեց Ադրբեջանի ապակողմնորոշման քարոզարշավը և ինքնամեծար արձանների տեղադրումը խափանելու արդյունավետ ջանքերի մասին:

Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթան ողջույնի խոսք ասաց, իսկ իրեն ներկայացնող Գավուրը թվարկեց իր բազմաթիվ հաջողությունները` ներառյալ 2010թ Էլիս կղզու մրցանակի շնորհումը: Թոթան մեծ ոգևորությամբ խոսեց Վաշինգտոնում հայկական խնդիրների բարձրաձայնման անհրաժեշտությամ մասին:

Փորձառու իրավաբան,  Ջորջ Վաշինգտոնի Իրավաբանության դպրոցի դասախոս Պրն. Գավուրը, վերհիշեց Ամերիկայի Հայկական Համագումարում անցկացրած իր կամավորական փորձը և ընդգծեց այդ ծրագրի կարևորությունը` խոսելով այն մասին, թե ինչպես ծրագիրն օգնեց  կերտել իր մտածողությունը, մինչ նա շարունակում էր իր ուսումը և մուտք գործում աշխատաշուկա:

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին երախտագիտություն հայտնեց վաշինգտոնյան տարածաշրջանյանին հանձնաժողովին և բոլոր ներկաներին իրենց շարունակական աջակցության համար և ամփոփեց Համագումարի 2012թ-ի աշխատանքը` ընդգծելով ամերիկահայ առաջնորդների հաջորդ սերնդին նախապատրաստելու անհրաժեշտությունը, մինչ մենք կշարունակենք հաղթահարել գալիք դժվարությունները:

Արլինգթոնում (Մասաչուսեթսի նահանգ) կազմակերպված ամենամյա հավաքի խոսնակներն էին Համագումարի  (ARAMAC) նահանգային ղեկավարներ Հերման Փուրությանը և Ջերարդ Կիլաջյանը: Փուրությանը, ով բնակվում է Մասաչուսեթսում, քննարկեց Համագումարի հայանպաստ գործունեությունը` ներառյալ իր համաժողովների անցկացումը Վաշինգտոնում և ընդգծեց համայնքային մակարդակի գործունեության կարևորությունը: Մեյն նահանգի Համագումարի ղեկավար պրն. Կիլաջյանը շարունակեց Փուրությանի խոսքը` հատուկ օրինակներ բերելով Մեյնից և Վաշինգտոնից: Կիլաջյանը, ով Սիրիայից է, իր խոսքում նշեց Սիրիայի իրավիճակի ներկա դրությունը, դրա ներազդեցությունըմը սիրիահայ և այլ քրիստոնյա համայնքների վրա:

Արդունին խոսեց Համագումարի 40-րդ տարելիցի մասին և ընդգծեց Համագումարի վերջին տարիների ջանքերը` ներառյալ ի նպաստ սիրիահայ համայնքի տարվող աշխատանքները Կոնգրեսի և վարչակազմի հետ: Արդունին նաև հատուկ  խոսեց առաջնորդների գալիք սերնդին վերապատրաստելու և Համագումարի ներկայությունը ողջ երկրով  ամրապնդելու անհրաժեշտության մասին ի բարօրություն ողջ հայության:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի Հայկական Համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31