Լրահոս
Օրվա լրահոսը

Северный Рабочий. «Շոստակովիչը՝ հայկական ձևով»

Դեկտեմբեր 18,2012 16:15

Դեկտեմբերի 11-ին Սևմաշի տեխնիկայի տանը ելույթ է ունեցել «Խաչատրյան» եռյակը: Դաշնամուր` Արմինե Գրիգորյան, ջութակ` Կարեն Շահգելդյան, թավջութակ` Կարեն Քոչարյան: Քոչարյանին Սևերոդվինսկի երաժշտասերները ճանաչում և սիրում են. այս հրաշալի երաժիշտն արդեն երկու անգամ ելույթ է ունեցել այստեղ: Գրում է «Սևեռնի ռաբոչի» պարբերականը:

Խումբը ստեղծվել է 1999թ. և համերգներ է տվել ոչ միայն Ռուսաստանում, այլև Շվեյցարիայում, Լատինական Ամերիկայում և իհարկե՝ Հայաստանում:

Սևերոդվինսկում եռյակը կատարել է Սերգեյ Ռախմանինովի, Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի և Էդուարդ Միրզոյանի ստեղծագործություններից: Մեծ տպավորություն է գործել համերգի երկրորդ մասը, երբ նրանք նվագել են Շոստակովիչի և Միրզոյանի գործերից, գրում է նյութի հեղինակը ու նշում, որ իրեն միշտ թվում էր, թե Շոստակովիչը բարդ է ինչպես կատարման, այնպես էլ ընկալման համար, սակայն այնքան լավ էր հնչում նրա երաժշտությունը, որ հոգու խորքում անմիջական արձագանք ստացավ: «Բռավո» գոռոցներից ու դահլիճի ծափահարություններից հեղինակը եզրակացրել է, որ միայն իր մոտ չէր նույն զգացումը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31