«Թիվ 5»-ի Տիկոն հուսով է, որ աշխարհի վերջը չի գա և ինչպես ամեն տարի Ամանորը կդիմավորի ուրախ և նոր հույսերով: Նա չի հավատում Ձմեռ պապի առեղծվածին, բայց միշտ էլ անհամբերությամբ է սպասում Ամանորին, քանի որ հավատում է, որ այն լինելու է իր համար հրաշքներով և անակնկալներով լի: Այս տարի էլ, ինչպես ամեն տարի, սպասում է նոր հրաշքների ու անակնկալների:
1.Քանի՞ տարեկան էիք, երբ հասկացաք, որ ցանկանում եք երգիչ դառնալ և ինչպե՞ս սկսեցիք ձեր կարիերան:
2000թ. Երբ «Ռուբիկոն» հաղորդումը եթերում էր, այնտեղ երգում էին «Երգի պետական թատրոնի» երգիչները, այդ ժամանակվանից ինձ շատ դուր եկավ այնտեղի մթնոլորտը և կարելի է ասել, հենց դա էլ ինձ ստիպեց մտնել այս ասպարեզ: Այնուհետև ստեղծվեց «Թիվ 5» խումբը, սակայն որոշ ժամանակ անց, ինչպես գիտեք, այն ցրվեց, և ես սկսեցի իմ անհատական գործունեությունը:
2.Ինչո՞ւ որոշեցիք, որ ամեն մեկդ պետք է զբաղվեք ձեր անհատական գործունեությամբ:
Ուղղակի խումբը մեզ արդեն հետաքրքիր չէր:
3.Իսկ բացի երգչից, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
Արդեն գիտակից էի, երբ հասկացա, որ պետք է զբաղվեմ երգով, ավելի փոքր հասակաում սիրում էի մաթեմատիկա, եթե երգը չլինեի, երևի թե կրթությունս հենց մաթեմատիկական ուղղվածությամբ կշարունակեի:
4..Ունե՞ք իդիալականացված կերպար, որը ոգեշնչել է ձեզ մասնագիտության մեջ:
Չի եղել այնպիսի մեկը, ում ցանկացել եմ նմանվել, բայց փոքր տարիքից էլ լսել եմ ճաշակով երաժշտություն:
5.Ի՞նչ ծրագրեր ունեք, ե՞րբ եք ներկայացնելու նոր ստեղծագործություն:
Ճիշտն ասած, այս տարի այդքան էլ շատ չկարողացա բուռն ստեղծագործական կյանքով ապրել, քանի որ տարվա կեսից նոր սկսեցի իմ անհատական գործունեությունը: Այս պահին շատ երգեր կան, որ ընթացքի մեջ են, Նոր տարվանից հետո արդեն կսկսեմ ներկայացնել նոր երգեր:
6.Շուտով Ամանոր է, ինչպե՞ս եք ամեն տարի անցկացնում այն:
Միշտ շատ լավ եմ անկացնում Ամանորը, ձմռան ամենալուսավոր կետը ինձ համար Ամանորն է: Ամեն տարի հիմնականում տարբեր տեղերում աշխատում եմ, բայց միշտ էլ Ամանորյա գիշերը անցկացնում եմ ընտանիքիս հետ: Եվ այս տարին էլ բացառություն չի լինի:
7. Ո՞րն է Ձեր ամենահիշարժան Ամանորը :
Կոնկրետ դժվար է հիմա առանձնացնել, քանի որ կա´մ շատ փոքր եմ եղել, կա´մ շատ խմած ( ծիծաղում է-հեղինակ):
8.Հավատու՞մ եք հրաշքների և Ամանորի գիշերը պահու՞մ եք երազանք:
Հրաշքների այն ժամանակվանից չեմ հավատում, երբ ինձ համար բացահայտվեց Ձմեռ Պապի առեղծվածը: Բայց այնուամենայնիվ ամեն տարի Նոր տարին դիմավորում եմ նոր հույսերով:
9.Ի՞նչ եք ցանկանալու այս տարի օձից:
Ինչ չեմ հասցրել այս տարի, շատ կուզենամ, որ մյուս տարի լինի:
10.Առանձնացրեք Ամանորյա ուտեստ, որն ամենից շատ եք սիրում:
Ամենաշատը սիրում եմ մայրիկիս սարքած տխեմալին, այն մեր տան մեջ իր առանձին տեղն ունի:
11. Եվ վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:
Ամենաառաջինը կմաղթեմ. որ աշխարհի վերջը չլինի ( ծիծաղում է-հեղ.) և Նոր տարին գա, ուզում եմ ՝ գալիք տարում մարդիկ ապրեն, այլ ոչ թե պլանավորեն ապրել և ամենակարևորը, որ կատարվի բոլորի երազանքները և սիրեն իրար:
Սյուզաննա Ղուկասյան