«Ես իմ գործընկերոջը կխնդրեի պարզապես կոռեկտություն պահպանել: Ես հասկանում եմ ինքը ինչից է ջղաձգված: Բնական է, եթե ես էլ իմանայի, Աստված չանի, որ ինձնից այլ կուսակցության գործընկերներիս մոտ բամբասում են, ասում են, որ ինքը այլ գծի մեջ է, մենք իր վրա աշխատում ենք, բնականաբար, մարդկայնորեն շատ ծանր կտանեի: Ես կարծում եմ, որ իմ հարգարժան գործընկերոջ այդ էմոցիայի հետեւում թաքնվել է այլ բան՝ վիրավորանք իր թիմից»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր հարցին՝ համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրենց վրա կրում են իրենց բաժին «ժուչոկը» եւ որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ ուզում է իր վերահսկողության տակ վերցնի, դրա համար ԱԺ էթիկայի հանձնաժողովի հարցն է բարձրացնում:
Հարցին՝ կարծում եք, Նիկոլ Փաշինյանի համար նորությո՞ւն էր Լեւոն Զուրաբյանի կարծիքը՝ նա պատասխանեց. «Համենայնդեպս, կարծում եմ, իր համար նորություն չէր, բայց նորություն էր, որ այդ ամենն ասվում է մեկ այլ քաղաքական գործչի մոտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ