Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Մաշտոց» կրթամշակութային հանդեսին և նրա խմբագրակազմին նախարարության պատվոգրով պարգևատրելու արարողությունը:
2012-ի հոկտեմբերին լրացել է «Մաշտոց» հասարակական, կրթամշակութային, հայագիտական հանդեսի լույսընծայման 15 տարին: Հանդեսը հիմնադրել է Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այն տարածվում է ինչպես Հայաստանում, այպես էլ տարբեր երկրների հայ համայնքներում:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը պատվոգիրը հանձնեց հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Աթաբեկյանին՝ ողջ խմբագրակազմին շնորհակալություն հայտնելով հույժ կարևոր գործունեության համար:
Գագիկ Աթաբեկյանը նշեց, որ իրենց համար անչափ պարտավորեցնող է պատվոգիր ստանալու հանգամանքը, ուստի առաջիկայում բազմապատկվելու են ողջ խմբագրակազմի ջանքերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ