Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը մեղքի զգացում բացարձակ չունի՝ Մատաղիսի գործով. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»

Դեկտեմբեր 18,2012 15:32

«Մատաղիսի գործով շատ լավ, դիմեք Կոստանյան ինչ է՝ Գեւորգին»,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ է եղել՝ այսպես արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը: Aravot.am-ի դիտարկմանը, որ փաստորեն տարիներ շարունակ այդ տղաները անարդարացիորեն ազատազրկված են եղել՝ նա պատասխանեց. «Ավելի լավ: Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ: Երկրորդ զինդատախազը նույն մեղադրանքով նույն անձանց վերաբերյալ այդ գործն ուղարկել է դատարան, երրորդ զինդատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվել է դատարանում, դիմեք իրենք»:

Դիտարկմանը, որ Դուք եք «կնքահայրը»՝ նա պատասխանեց. «Ես ընդամենը կյանքումս մի երեխա եմ կնքել, ուրիշ որեւէ մեկի կնքահայրը չեմ եղել: Ցտեսություն ձեզ»:

Հարցերին՝ դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում՝ նա պատասխանեց. «Բացարձակ: Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին»:

Նա վստահեցրեց, որ շարունակում է պնդել, որ «դրանք մարդասպաններ են»: Ճշտմանը՝ մեղքի զգացողություն չունե՞ք՝ նա նետեց. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»:

Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել՝  ազատազրկման դատապարտված 3 տղաներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31