Հաշվի առնելով, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախորդ մամուլի հաղորդագրությունը տեղ չի գտել ԶԼՄ-ներում կրկին ներկայացնում ենք Մրցաշրջան 2012-ի 10 լավագույն մարզիկներին:
2012թ. դեկտեմբերի 11-ին կայացավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, ուր մի շարս այլ հարցերի որոշվեցին նաև Մրցաշրջան 2012-ի մարզիկների և մարզիչների լավագույն տասնյակները:
Հարկ է նշել, որ ի տարբերություն Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող՝ Հայաստանի լավագույններին որոշելու ամենամյա ավանդույթի, ուր չեն բացառվում նաև լրագրողների անձնական նախապատվությունները որևէ մարզաձևի կամ մարզիկի նկատմամբ, Սամբոյի ֆեդերացիան առաջնորդվում է հաստատված կանոնակարգով և համապատասխան հաշվարկային միավորների աղյուսակով, որը ձևավորվում է բացառապես մարզիկների արձանագրած ցուցանիշներով՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Աշխարհի գավաթի փուլերի մրցաշարերում: Այսպիսով բացառվում է, որևէ անարդարություն կամ անհամաձայնություն:
Ստորև կրկին ներկայացնում ենք լավագույններին:
Կարդացեք նաև
Մարզիկներ
- Վաչիկ Վարդանյան
- Աշոտ Դանիելյան
- Տիգրան Կիրակոսյան
- Գոռ Մայիլյան
- Մխիթար Մխիթարյան
- Մավրիկ Նասիբյան
- Վահան Վարդանյան
- Սոսե Բալասանյան
- Ռոզա Խաչատրյան
- Գայանե Խաչատրյան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա