Հայազգի տղամարդը մեղադրվում է իր նախկին կնոջը կրակելով սպանելու և նրա ընկերոջը վիրավորելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել կիրակի, Տարզանա թաղամասում գտնվող տանը, որտեղ բոլորը միասին էին ապրում, հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանությունից: Գրում է «Դեյլի նյուզ» թերթը:
Հրանտ Մեգուերյանը ձերբակալվել է 51-ամյա Ազնիվ Մեգուերյանին սպանելու ու Ազնիվի ընկերոջը կրակելով վիրավորելու կասկածանքով:
«Փոքր-ինչ անհասկանալի է, թե որն է այս դեպքի շարժառիթը», – ասել է Լոս Անջելեսի ոստիկանության խուզարկու Ջոել Փրայսը, – «Երբ հաշվի ենք առնում, որ մի տանիքի տակ ապրում էին կինը, նախկին ամուսինն ու կնոջ ընկերը, այսպիսի խառնուրդն անկայուն է: Իսկ այս դեպքում ճակատագրական»:
Ոստիկանությունը, կրակոցի կանչը ստանալով, ժամանել էր դեպքի վայր ու հայտնաբերել Ազնիվ Մեգուերյանին, որը անշարժ գույքի գործակալ էր, նրա վրա կրակել էին գլխի և իրանի հատվածում: Նրա ընկերոջը` 49-ամյա Մայքլ Քարվերին, մեջքից էին կրակել: Քարվերին տեղափոխել են հիվանդանոց ծանր, բայց կայուն վիճակով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ