Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունում Զուրաբյանին կամ Օսկանյանին են սպասում

Դեկտեմբեր 18,2012 13:58

Դատախազությունը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի տարածած հաղորդագրության հիման վրա ապօրինի գաղտնալսված զրույցի տարածման գործով չի կարող քննություն սկսել:

«Ֆիզիկական անձանց կողմից հանցագործության մասին հաղորդում տալու կարգը սահմանված է քրեական դատավարության 177 հոդվածով, որը չի նախատեսում, որ ֆիզիկական անձինք կարող են մամուլով ներկայացնել հաղորդում հանցագործության մասին: Նրա կողմից պատշաճ հաղորդում ստանալուն պես ընթացք կտրվի»,- ասաց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ պարոն Զուրաբյանն իր տարածած հաղորդագրությունում նշել էր. «Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին եւ պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման եւ դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին»:

Ս. Տռուզյանի խոսքերով, այս պահին դատախազությանը հանցագործության մասին պատշաճ կարգով հաղորդում տալու համար չեն դիմել ոչ Վարդան Օսկանյանը, ոչ էլ Լեւոն Զուրաբյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31