Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր. Անժելա Սարգսյանի «տղամարդուն» են դատում, բայց ԶԼՄ-ների պոռնոգրաֆիկ նյութերը պակաս վտանգավոր չեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2012 13:40

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում «Պոռնոգրաֆիայի պրոպագանդումը` ԶԼՄ-ներին վարկանիշ ապահովելու միջոց» թեմայով խոսեցին ռեժիսոր Արշակ Զաքարյանը և ազատամարտիկ, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը:

Որպես օրինակ Արշակ Զաքարյանը հիշատակեց հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկում տեղ գտած նյութը` պոռնոգրաֆիկ ֆիլմերում մոր եւ աղջկա մասնակցության մասին: «Նյութի իմաստն այն էր, որ այդ ճանապարհով մայրը եւ դուստր արդեն մեծ ճանաչում են ձեռք բերել` միևնույն սենյակում սեքսով զբաղվելով միևնույն տղամարդու հետ: Նյութում նրանք նշում են, որ դա իրենց դուր է գալիս եւ լավ փող աշխատելու միջոց է: Այդ նյութից պարզ է, որ պոռնոգրաֆիայի քարոզ է ընթանում»,-հավելեց Զաքարյանը:

Նրա խոսքով. «Այսօր Անժելա Սարգսյանի «տղամարդուն» են դատում պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար, բայց ԶԼՄ-ներում նման նյութերը պակաս վտանգավոր չեն: Բացի այդ, այդ նյութերը օրական մի քանի անգամ հայտնվում են սոցիալական ցանցում, եւ դրանք ընթերցում են դեռահասները, ովքեր հետաքրքրվում են վերնագրերով եւ նոր են կյանք մտնում: Իմ հիշատակած նյութը հավաքել է 13.000-ից ավել դիտում, իսկ Ալեն Դելոնի և երեխայի հետ պատահած դեպքի մասին նյութը` համապատասխանաբար մոտ 600 եւ 100 դիտում»,-հավելեց Արշակ Զաքարյանը:

Ռեժիսորն ասաց, որ իր երեխաներին արգելել է նման կայքերից օգտվել. «Նախկինում փակել էի պոռնոգրաֆիկ կայքերը, բայց հիմա ճիշտ մարդ դաստիարակելու համար հո չե՞մ կարող երեխաներին փակել նկուղում, աչքերն ու ականջներն էլ` կապել: Այս ու՞ր ենք հասել, ժողովուրդ: Տեսեք, թե ռեյտինգային մրցավազքը հեռուստատեսություններին ուր հասցրեց: Այսօր ես երազում եմ, որ ցենզուրա լինի: Օրենքն արգելում է պոռնոգրաֆիայի տարածումը, հետևաբար` նման կայքերի խմբագիրներին պետք է պատասխանատվության կանչել»:

Արթուր Եղիազարյանը կարծում է, որ խնդրին պետական միջամտություն պետք է ցուցաբերվի. «Նաեւ հասարակությունը պետք է համարժեք գնահատական տա այդ երևույթներին: Մարդկությունը ժամանակի ընթացքում անասնական բնազդից անցել է սիրո վեհ գաղափարին, բայց այսօր կրկին անասնականին է վերադառնում, իսկ բարոյական արժեհամակարգը հավասարեցվում է զրոյի: Իսկ երբ բարձրաձայնում ենք խնդրի մասին, մեզ հին մարդ են համարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31