«Մենք նախագծին դեմ ենք քվեարկում, երկրորդ ընթերցման ժամանակ կքննարկենք, պատրաստ ենք շարունակել բանակցությունները»,- այսօր ԱԺ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության հարցի քվեարկությունից առաջ այսպիսի հայտարարությւոն արեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Այդ փոփոխությամբ պետք է փոխվի ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:
ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ պայմանավորվածություններ դեռ հստակ չունեն խմբակցությունների հետ, բայց եզրեր կան:
Կարդացեք նաև
Քվեարկությունը կայացավ: Եղավ 66 կողմ, 28 դեմ եւ 1 ձեռնպահ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ