Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Գերագույն խորհրդի պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում էր Գերագույն խորհրդի պատգամավոր, տուժող Մեխակ Գաբրիելյանին 120.000 դոլար գումար տրամադրելու դիմաց տոկոսով գումար ստանալու մեջ:
Մեղադրող Սամվել Հարությունյանը հանդես եկավ մեղադրական ճառով եւ միջնորդեց 5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ս. Ղազարյանի նկատմամբ այս պահին կիրառվել է ստորագրություն՝ չբացակայելու մասին խափանման միջոցը:
Կարդացեք նաև
Պաշտպանական ճառով Ս. Ղազարյանը հանդես կգա 2013թ. հունվարի 11-ին նշանակված դատական նիստի ժամանակ: