Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ երազն իրականություն կդառնա

Դեկտեմբեր 18,2012 12:38

«Մի՛ մտածեք, որ ապահով Հայաստան ստեղծելու համար պետք է գիշերը երազ տեսնես եւ առավոտը կատարվի, դա գործընթաց է եւ վերաբերում է ոչ միայն մեզ, այլեւ բոլորին։ Դա ամենածանր գործընթացն է, որին պետք է ազգովի դիմակայենք», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» – Ինչպես հայտնի է՝ սովորաբար դիմակայում են տարրեր տեսակի տարերային աղետներին ու արհավիրքներին, օրինակ՝ ջրհեղեղներին, փոթորիկներին, ցունամիներին, Սաշիկ Սարգսյանին, երկրաշարժերին եւ այլն։ Իսկ ահա Գալուստ Սահակյանր կարծում է, որ պիտի ազգովի դիմակայենք ապահով Հայաստան ունենալու հեռանկարին։ Եվ մինչեւ վերջ դիմադրենք։

Ինչ վերաբերում է գիշերր երազ տեսնելուն, ապա Գալուստ Գրիգորիչն, ինչպես միշտ, իրավացի է։ Եթե, իհարկե, խոսքը նորմալ երկիր ունենալու մասին է։ Չի կարելի զիշերր երազում տեսնել, որ Հայաստանը դարձել է նորմալ երկիր, ու առավոտյան սպասել, թե երբ է Սերժ Սարգսյանն ինքնակամ հեռանալու։ Դա ծանր գործընթաց է, որին պիտի մասնակցեն բոլորը։ Հակառակ դեպքում երազը երազ էլ կմնա։

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31