Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ
– Պարոն Հայրիկյան, Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի հայտնի զրույցի ձայնագրության հրապարակման մասին ի՞նչ կարծիք ունեք: Ամբողջ մամուլը ևհամացանցը քննարկում է այդ հարցը` սա հիմնականում համարելով հետապնդում ևիշխանությունների կողմից ընդդիմությանը վարկաբեկելու փորձ:
– Գաղտնալսումը ևդրա հրապարակումը պատիվ չի բերում որևէ լրատվամիջոցի ևանձի: Լսել եմ այդ նյութի մասին, բայց չեմ ծանոթացել ևկաշխատեմ մնալ այս դիրքերում: Հասկանալի դառնալու համար նշեմ, որ ժամանակին նաև չեմ նայել հայտնի Արշալույսի տեսագրությունը։ Այդ պատճառով չեմ կարող որոշակի պատասխաններ տալ ձեր հարցերին:
– Անդրադառնանք հարցի մյուս կողմին: Ի՞նչ տպավորություն ունեք Լևոն Զուրաբյանի մի քանի արտահայտությունների մասին («ամոթ չի լինի 7-10 տոկոս հավաքելը», «Կոնգրեսը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, էսպես ասեմ էլի` ոչ հակառուսական հատվածում..» և այլն): Որքանո՞վ է սա վարկաբեկում ՀԱԿ-ին, և, ըստ Ձեզ, այս միջադեպը որքանո՞վ կփոխի հասարակության վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ:
Կարդացեք նաև
– Սխալ է ընդդիմության մի թևի մասին խոսելիս բոլորին նկատի ունենալ։ Ի տարբերություն իշխանության` ընդդիմությունը բազմաբևեռ է։ Ընդհանրապես ամեն բացթողում կարող է իր բացասական ներգործությունն ունենալ։
– Ըստ Ձեզ` այս հրապարակումը կարո՞ղ է հիմք դառնալ` ստիպելու Լևոն Տեր-Պետրոսյանին` փոխել իր դիրքորոշումը ևառաջադրել իր թեկնածությունը, եթե նաևհաշվի առնենք վերջին շրջանում մամուլում հայտնված տեղեկությունները, որ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ առաջադրվելու, թե՞ հասարակությունը պետք է առաջադրի ընդդիմության նոր առաջնորդ, և ի՞նչ դեր եք Ձեզ հատկացնում նման զարգացման դեպքում` որպես նախագահի թեկնածու:
– Ինձ համար նորություն է, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու:
Մենք գիտենք, որ հասարակությունը չի առաջադրում թեկնածուների ևմանավանդ առաջնորդների։ Լինում են անհատական և կուսակցական առաջադրումներ, և խոսքը միայն թեկնածուների մասին է։ Առաջնորդը տարբեր բան է։ Կարող ես նույնիսկ նախագահ դառնալ, բայց ընդամենը մնալ «ադմինիստրատոր»։ Իմ միավորիչ դերակատարության մասին խոսել չեմ վախենում։ Ժամանակին ինձ դա հաջողվել է։
Այսօր էլ այդ որակի ծրագրերով եմ ասպարեզ իջնում։ 1998 թվականին սկսածս և արդեն առանց իմ վերահսկողության 2005 թվականից իրականություն դարձած սահմանադրական բարեփոխումները պետք է ավարտին հասցնել ու մեր երկիրը դարձնել կատարյալ ժողովրդավարության երկիր։ Դա նշանակում է` բոլոր հարցերում քաղաքացիների կամքը պետք է լինի առաջնայինը։ Գաղափարն արդեն ընդունված է բազմաթիվ կուսակցությունների կողմից։ Կարծում եմ, բոլոր անշահախնդիր մասնակիցների համար ուշադրության արժանի իրողություն պետք է լինի նաև այն (համատեղ քննարկվելիք ծրագրերիցս բացի), որ ես պատրաստվում եմ նախագահ դառնալ առավելագույնը երկու տարով կամ մինչև ավելի վաղ տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների առանցքում պիտի լինի նախագահի պաշտոնի վերացումը (ամեն քաղաքացի իրեն պիտի նախագահ զգա), 2 կամ առավելագույնը 3 տարով ընտրվող վարչապետի պաշտոնի հիմնումը, խորհրդարանականների թվակազմի նվազեցումը, խորհրդարանի ընտրությունների ժամկետի կրճատումը, խորհրդարանի առավելագույն ներկայացուցչականություն ապահովող ընտրակարգի ամրագրումը սահմանադրությամբ, և այլն։
«168 ԺԱՄ»