Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյանի ինչի՞ն էր պետք Զուրաբյանի հետ իր զրույցը ձայնագրել ու տարածել»

Դեկտեմբեր 18,2012 12:31

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ապօրինի գաղտնալսումն ու տարածումը քաղաքական լրտեսություն է: Այսօր «Հենարան» ակումբում նա ասաց, թե զրույցի մեջ ոչ մի առանձնահատուկ բան չի նկատել. «Այդպիսի փակ քննարկումները սխալ է ընդունել, որպես բացարձակ ճշմարտություն, որովհետեւ հնարավոր է խայծեր գցես դիմացինի կարծիքն իմանալու համար: Կարող է անկեղծ քննարկում լիներ կամ տեսական զրույց, եթե չեմ սխալվում այնտեղ հենց ասվում է տեսական քննարկենք:Եթե քննարկում է, ապա տարբեր սցենարներ կարող են լինել, իսկ սցենարները դնել քաղաքական գործունեության հիմք, սխալ է»:

Պարոն Մարտիրոսյանը համաձայն չէ այն կարծիքներին, թե հենց Օսկանյանի ձեռքի գործն էր. «Երկու ուժերի ներկայացուցիչներին ձեռնտու չէր, այս պարագայում պարոն Օսկանյանին ինչի՞ն էր պետք ձայնագրել, հիմա էլ տարածել, իմաստ չկա, սա դրսից իրականացված, այսինքն այդ երկու քաղաքական ուժերից դուրս է արվել: Խնդիր է, թե իշխանական որ դաշտից է արվել: Իմ տեղեկություներով, Հայաստանում գաղտնալսում են ոչ միայն ազգային անվտանգության ծառայությունները, այլեւ կան այլ մարդիկ, որոնք գաղտնալսելու հնարավորություն ունեն, իհարկե, իշխանական դաշտից են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31