Ամերիկացի լեգենդար գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սկսնդալային Մայք Թայսոնը օրերս հարկադրված է եղել պաշտոնապես հերքել տարածված այն լուրը, իբր ինքը վերջերս 16 ժամ տեւած վիրահատության արդյունքում փոխել է սեռը, Մայք անունը փոխել Միշելի, իսկ «Երկաթյա Մայք» սարսափազդու մականունը՝ «Երկաթյա Կնոջ»:
Այս տեղեկատվությունը կատակով տպագրվել է բրիտանական «NewsBiscuit» հումորային կայքում, ինչն Աֆրիկայի առաջատար ԶԼՄ-ներն ընդունել են որպես իրականություն եւ զանգվածաբար արտատպել:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ