Քիչ առաջ ավարտվեց խմբակցությունների ներկայացուցիչների հետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը՝ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը փոխելու հարցի շուրջ: Քննարկումից հետո Aravot.am-ը խնդրեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մեկնաբանել, թե եկա՞ն ընդհանուր հայտարարի, թե՞ ոչ. «Կարծում եմ, կգանք ընդհանուր հայտարարի, որովհետեւ կոնկրետ մեր խմբակցությունը «Ժառանգության», ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ մասնակցությամբ, բոլորիս նպատակն այն էր, որ էթիկայի հանձնաժողովը լինի ապաքաղաքական, որպեսզի որեւէ քաղաքական շահարկում չլինի»:
Մեր հարցին՝ բայց ԲՀԿ-ն երեկ դեմ էր արտահայտվել՝ նա պատասխանեց. «Դա՝ երեկվա տարբերակին, բայց այսօր մենք կարողացանք համոզել եւ ապացուցել մեկս մյուսին, որ անհրաժեշտ է այնպես անել, որ որեւէ քաղաքական շահարկում չլինի: Մենք մեր կողմից առաջարկություն արեցինք, իրենք իրենց կողմից արեցին առաջարկություն, կարծում եմ՝ ճիշտ մոտեցման դեպքում կարող ենք կոմպրոմիսի գալ, որից ամենակարեւորը՝ հասարակությունը որեւէ բան չի կորցնի»:
Մինչ զրուցում էինք Էդուարդ Շարմազանովի հետ, այդ ընթացքում քննարկմանը մասնակցած Ստեփան Մարգարյանը հեռացավ տարածքից:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը քննարկմանը չի մասնակցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ