Պեկինում ընթացող «Համաշխարհային մտավոր խաղերի» շրջանակներում ավարտվեց նաեւ կայծակնային շախմատի մրցաշարը: Տղամարդկանց պայքարում, որի առաջին օրվանից հետո Լեւոն Արոնյանն ընթանում էր առաջին տեղում, Հայաստանի լավագույն շախմատիստը մի փոքր անհաջող հանդես եկավ եւ 9,0 միավորով պայքարն ավարտեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Նախորդ օրվա համեմատ նահանջեց նաեւ առաջատարների տասնյակը եզրափակող Էլինա Դանիելյանը, որը 6,0 միավորով բավարարվեց 13-րդ տեղով: