Դեկտեմբերի 15-ի երեկոյան ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել, և տանտիրուհին այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածում է իրենց բարեկամին, որը գտնվում է իրենց տանը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, քրոջ ամուսինը` 1967 թ. ծնված Թադևոս Մ.-ն, ննջասենյակում դրված հագուստի գրպանից գողացել է 1.200 դոլար:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Թադևոս Մ.-ն նշված տնից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը, իսկ հափշտակած 1.200 դոլարը, կասկածները փարատելու համար, նետել է նույն բնակարանի զուգարանակոնքի մեջ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն