Դեկտեմբերի 17-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում «Հյունդայի» մակնիշի 557 ՏՕ 45 պ/հ ավտոմեքենան (պատկանում է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված և շարունակել ընթացքը:
Կարդացեք նաև
***
Նույն օրը, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր մել մեկնած հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել Ա. Սահակյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 27 ՏԼ 279 պ/հ ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնաձոր գյուղի մոտ «Օպել» մակնիշի 32 ՕԼ 352 պ/հ ավտոմեքենան ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան խափանվել է և անհրաժեշտ է ավտոքարշակ, ինչը հնարավոր կլինի ապահովել առավոտյան: Վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են Ապարանի ՀՓՋ` գիշերելու:
ԱԻՆ