Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Կորյուն Սողոմոնյանն ու Արամ Ավագյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Դեկտեմբեր 18,2012 11:26

 Այսօր Կալինինգրադում ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը, որի եզրափակչում այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար մենամարտելու են Հայաստանի ներկայացուցիչներ՝ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Կորյունի մրցակիցը իռլանդացի Հագ Մաերսն է, Արամինը՝ ռուսաստանցի Վլադիմիր Նիկիտինը: Մեր հանրապետության երրորդ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Ոսկե մեդալի համար այսօր ռինգ մտնելու են մեր եւս երկու հայրենակիցներ՝ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Ավագ Ուզլյանը (64) եւ Ուկրաինայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող 91 կգ քաշային Գեւորգ Մանուկյանը: Ընդորում, բրոնզե մեդալ է նվաճել նաեւ Արայիկ Մարությանը (Գերմանիա):
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31