Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական ակումբների դաշնությունն ընդդեմ առցանց ատելության

Դեկտեմբեր 18,2012 10:50

Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) երեկ ավարտեց «Պայքար առցանց ատելության դեմ» երկօրյա ազգային սեմինարը: Ծրագիրն իրականացվեց Եվրախորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ` Երևանում:

Սեմինարն իրականացվեց Եվրախորհրդի «Երիտասարդությունն ընդդեմ առցանց ատելության» 2013-2014 թթ. ընդգրկուն քարոզարշավի շրջանակներում, որի նպատակն էր անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով զինել երիտասարդությանն ու համատեղ ուժերով պայքարել ռասիզմի և խտրականության առցանց դրսևորումների դեմ:

Միջոցառումը համախմբեց ակտիվ երիտասարդների, բլոգերների, իրավաբանների, լրագրողների, ոլորտի փորձագետների, հասարակական և քաղաքական գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, որոնք հանդես եկան ելույթներով, ներկայացրին ոլորտում առկա ազգային առանձնահատուկ խնդիրները: Հարց ու պատասխանի միջոցով պարզ դարձավ, որ մասնակիցներն առավելապես հետաքրքրված էին առցանց տիրույթում առկա անհանդուրժողականությամբ, որն առավել արտահայտված է հարևան երկրների կողմից տարվող ատելության քարոզներում, հնչեցին հարցեր այդ երևույթների  կանխարգելման մասին:

Անդրադարձ եղավ նաև ներքին խնդիրներին, որոնցից է ազատ խոսքի չարաշահումը, որը շատ հաճախ լրագրողական էթիկայի բացակայության և իրազեկման պակասի հետևանքով վերածվում է ատելության խոսքի:

Սեմինարի մասնակիցները հրավիրված փորձագետների գործուն օժանդակությամբ մշակեցին 2013-2014 թթ. ազգային ռազմավարության նախագիծ` պայքարելու առցանց ատելության դեմ, հանդես եկան ապագայում համատեղ աշխատելու պատրաստակամությամբ:

Սեմինարի արդյունքում ստեղծվեց ազգային կոալիցիա, որը համակարգելու է մշակված ռազմավարության իրականացումը: Դրա կազմում ընդգրկվեցին տարբեր ՀԿ-ների, ուսանողական միությունների և պետական  կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ: «ԵԱԴ-ը հետևողականորեն համակարգելու է այս աշխատանքները` պարբերաբար հանդիպումներ կազմակերպելով կոալիցիայի անդամների հետ, ինչի արդյունքում համատեղ կիրականացվեն տարբեր միջոցառումներ ու ծրագրեր ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում» – իր փակման խոսքում հայտարարեց ԵԱԴ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը:

 

 Նելլի Գիշյան

«Պայքար առցանց ատելության դեմ»  ազգային սեմինարի համակարգող

www.fyca.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31