Հայաստանցի բռնցքամարտիկ, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը Կալինինգրադում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը: Նա միավորներով պարտվեց ռուսաստանցի Վասիլի Վետկինին եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ «գերմանացի» Արայիկ Մարությանը, որը տանուլ տվեց Արտյոմ Զելենկովսկուն (Ռուսաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ