Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի մասնակցությամբ մուղամը 5 տարի առաջ է տեսագրվել

Դեկտեմբեր 17,2012 23:01

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց ադրբեջանցի  երգիչ Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի  մասնակցության քեֆ-համերգը: Տեսանյութում Հայկոն ադրբեջանական մուղամ է երգում, Կամո Սեյրանյանն  ասում է, թե Նասիբը տեղ ունի իրենց գլխներին: Այդ քեֆին նվագած հայ  երաժիշտները «Առավոտի» թղթակցին ասացին, որ  քեֆը եղել է 2007թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի անտառում, Կողբի բնակիչներից մեկի ամառանոցում: Այդ ժամանակ Բագրատաշենի մաքսատան մոտ գործում էր հագուստի շուկա, եւ  Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանցիների հետ հայերի կապերն ավելի սերտ էին: Երգիչ Նասիբը Վրաստանի քաղաքացի է, Սադախլոյի մոտակա  ադրբեջանական գյուղի բնակիչ,  նրա  գյուղը Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի դեմ-դիմաց է, Դեբեդի ձախ ափին: Երաժիշտներն ասացին, որ այդ տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո  երգիչ Նասիբը  Ադրբեջան գնալու  համար խնդիրներ ունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել