Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերն ադրբեջանցիներին զրկում են եզրափակիչներից. Կորյուն Սողոմոնյանն ու Արամ Ավագյանը վաղը կպայքարեն ոսկե մեդալի համար

Դեկտեմբեր 17,2012 22:47

  Կալինինգրադում այսօր բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչի օրն է, որտեղ մեծամասնություն կազմում են ինչպես Հայաստանի ներկայացուցիչները, այնպես էլ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկները:    Մեր տղաներից առաջինը կիսաեզրափակչի արգելքը հաղթահարեց պատանիների՝ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որն առավելության հասավ ռուսաստանցի Վասիլի Եգորովի նկատմամբ: Ճիշտ է, հաղթանակը Կորյունին դժվարությամբ տրվեց, սակայն, թերեւս, ավելի տպավորիչ էր 56 կգ քաշային Արամ Ավագյանի հաղթանակը, որը փակեց ադրբեջանցի փորձառու բռնցքամարտիկ Ջավիդ Չալաբիեւի ճանապարհը դեպի եզրափակիչ: Իր հայրենակցի սկսած գործը շարունակեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Ավագ Ուզլյանը (64 կգ), որը 16-11 հաշվով եզրափակչի ուղեգրից զրկեց մեկ այլ տիտղոսավոր ադրբեջանցու՝ Եվրոպայի առաջնության այս տարվա բրոնզե մեդալակիր, օլիմպիական խաղերի մասնակից Հայբաթուլա Հաջիալիեւին: Եզրափակչի ուղեգիր նվաճեց նաեւ Գերմանիան ներկայացնող Գեւորգ Մանուկյանը: Նա միավորներով հաղթեց էստոնացի Ռայն Կարլսոնին: Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, ռինգ մտնելու էր այսօր երեկոյան: Նա ուժերն էր չափելու ռուսաստանցի Վասիլի Վետկինի հետ, սակայն կայքերում երեկոյան մրցահերթի արդյունքներ առայժմ չկան:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31