Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն հետաքրքություն է առաջացնում ընդդիմադիր շարժման նկատմամբ

Դեկտեմբեր 17,2012 22:38

Ինչպես հայտնի է,  Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի  գործունեությամբ հետաքրքրված ազգային անվտանգության ծառայությունը  օրերս  որպես վկա հարցաքննության էր հրավիրել նաև Սարդարապատ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանին: Սակայն,  նրան հարցեր էին ուղղել ոչ թե «Սիվիլիթասի» գործով , այլ 2002 թվականին նրա  կազմակերպության ` «Տեղեկատվական տեխնոլոգիաներ հիմնադրամի»  ու Արտաքին գործերի նախարարության համատեղ իրականացրած  գիտագործնական միջոցառման մասին:

Aravot.am- ը պարոն Չուգասզյանից հետաքրքրվեց, թե իր տպավորությամբ ո՞րն է ԱԱԾ-ի` անցած-գնացած միջոցառումներին այդ տեսակ հետաքրքրություն ցուցաբերելու   նպատակը, ի՞նչ էին ուզում լսել իրենից: «Մեր միջոցառումը նվիրված էր տեղեկատվական  հասարակությանը,  և 2002 թվին մեր կազմակերպությունը, որը հիմա ևս կա, պաշտոնապես շփումներ է ունեցել  ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ`  ի դեմս Վարդան Օսկանյանի:Եվ ինձ հարցերը ուղղված էին, թե  այդ թվականին մենք ինչպե՞ս ենք շփվել, ի՞նչ եք արել , և հարցը էստեղ ոչ թե Վարդան Օսկանյանին էր վերաբերում,  այլ իմ շփումներին Արտաքին գործոց նախարարի հետ: Եվ այդ թվականին իմ կազմակերպությունը արել էր միջոցառում, որի հովանավորների թվում  Արտաքին գործոց նախարարություն է եղել, և գումարը Վարդան Օսկանյանի  կողմից տրվել է  այդ միջոցառման համար` 2 հազար դոլարի չափով, հարց տրվեց, թե ինչպե՞ս է օգտագործվել այդ գումարը:Ես էլ պատասխանեցի, որ այդ ամբողջ ֆինանսական ու բովանդակային հաշվետվությունը ներկայացվել է ոչ թե Վարդան Օսկանյանին, այլ Արտաքին գործոց նախարարություն:  Հստակորեն  այստեղ մի ուրիշ բան է գծագրվում, որ  մեր  նախաձեռնությունը, որը ծնեցինք, ես էլ համակարգողն եմ,  այսինքն`  «Նախախորհրդարանը»,  նրա ծնունդից հետո փաստորեն փորձ է արվում, տպավորություն է ստեղծվում գոնե, որ փորձ է արվում   իմ  2002 թվականի գործունեությունը  կապել  Վարդան Օսկանյանի գործունեության հետ, որը, ես կարծում եմ,  աբսուրդ է: Սակայն սա ոչ թե թուլացնում,  վարկաբեկում , ստվեր է գցում «Նախախորհրդարանի» վրա, այլ ընդհակառակը հետաքրքրություն է առաջացնում «Նախախորհրդարանի»  գործունեության նկատմամբ , այսինքն  ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի կառավարման համակարգի ողջ սնանկությունը », -իրեն ԱԱԾ կանչելու իրական նպատակը այսպես մեկնաբանեց  Գարեգին Չուքասզյանը:Նշենք, որ ակտիվ մտավորականներից  բաղկացած այս նոր նախաձեռնությունը, որը կոչվում է «Նախախորհրդարան», այլևս չհանդուժելով երկրի  գահավիժումը, իշխանությունների` ժողովրդից կտրված լինելը,  պատրաստվում է   իշխանափոխության:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31