Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը խորհրդարանի գեներալների մասին . «Այդ մարդիկ գեներալ կոչվելու իրավունք չպիտի ունենային»

Դեկտեմբեր 17,2012 22:19

Aravot.am-ը Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար և ներկայումս Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին հարցրեց` ինչպե՞ ս կգնահատի Արցախյան պատերազմի հերոս- գեներալներ Մանվել Գրիգորյանի,  Սեյրան Սարոյանի  աշխատանքը ազգային խորհրդարանում:Այս  գեներալների մուտքը խորհրդարան  ունի՞  արդյոք իմաստ , ի՞ նչ տեսակ հարցեր կարող են լուծել նրանք: «Անշուշտ իմաստ չունի, նաև էստեղ գեներալներ  հասկացողությունը իմ համար ընկալելի չէ, որովհետև այդ մարդիկ իմ համար գեներալներ չեն , նրանք  ընդհանրապես գեներալ կոչվելու իրավունք  չպետք է ունենային, դժբախտաբար,  այսօր այդպես են կոչվում, բայց իմ պատկերացրած սպան, իմ պատկերացրած հայ գեներալը բոլորովին այլ հատկանիշներ պետք  է ունենա»:

Մեր  այն հարցին էլ, թե ինչո՞ւ է  այդպես արտահայտվում Ժիրայր Սեֆիլյանը, մի՞թե պատճառն այն է, որ  գեներալները չեն ընդդիմանում,  հնազանդ վերաբերմունք ունեն  իշխանությունների   հանդեպ, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ միայն, նրանք բազմաթիվ պարամետրերով չեն համապատասխանում  իրենց կոչումին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31