Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Իրան մեկնող եւ Մեղրիում վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորներն այսօր դուրս են գրվել հիվանդանոցից

Դեկտեմբեր 17,2012 21:50

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

 Դեկտեմբերի 15-ին Մեղրիի  Արեւիկ գյուղի մոտակայքում վթարի ենթարկված Իրան մեկնող տուրիստական ավտոբուսի  ուղեվորներն այսօր դուրս են գրվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի տնօրեն  Ծաղիկ Վարդանյանի փոխանցմամբ` մարմնական տարբեր վնասվածքներով իրենց մոտ տեղափոխված բոլոր հիվանդներին ցուցաբերվել էր համապատասխան բուժօգնություն, այս պահի դրությամբ նրանց  վիճակը բավարար կայուն է գնահատվում եւ   կյանքին վտանգ չի սպառնում, վերականգնողական փուլը նրանք կշարունակեն իրենց բնակավայրերում:

Նշենք, որ  դեկտեմբերի 15-ին մերկասառույցի պատճառով Մեղրու գետ գլորված իրանական ավտոբուսի 26 ուղեւորներից 1-ը` ԻԻՀ քաղաքացի 27-ամյա Մեհդաթ Սեիդ Նաջաթը մահացել էր տեղում, իսկ Իրանի մեկ այլ քաղաքացի, ում վիճակը ծանր էր, Մեղրու հիվանդանոցից նույն օրը տեղափոխվել էր Իրան: Ավտոբուսում կային ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ ԻԻՀ բնակիչներ, իսկ տուրը կազմակերպվել էր հայկական եւ իրանական տուրիստական գործակալությունների հետ համատեղ:  «Հոսպիատալիզացվել էր  25 ուղեւորներից 11-ը, մնացածին ամբուլատոր բուժօգնություն էր ցուցաբերվել: Հիվանդները բժշկական կենտրոն էին տեղափոխվել  մարմնական տարբեր վնասվածքներով, վերին եւ ստորին վերջույթների կոտրվածքներով եւ այլն: Տեղում անհրաժեշտ բժշկական միջամտություններ են  իրականացվել մեր կողմից, ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ այսօր նրանց վիճակը դուրս գրվելուց առաջ գնահատվում էր բավարար կայուն, առանց կյանքին սպառնացող վտանգի:   Տուրիստական կազմակերպության  հայկական կողմի` «Վասպուրական 238»ՍՊԸ-ի ներկայացուցիչն այսօր հանդիպումներ ունեցավ բժշկական կենտրոնում գտնվող հիվանդների հետ  եւ իրանական տուրիստական գործակալության` «Դիդար Սեյր Գիթի» ՓԲԸ-ի հետ համատեղ կազմակերպվեց հիվանդների տեղափոխության գործընթացը:  5 ուղեւոր վերադարձավ Երեւան, իսկ մյուսները տեղափոխվեցին Իրան: Հետագա վերականգնողական էտապն արդեն համապատասխանաբար կիրականացվի նրանց բնակավայրերում», – «Առավոտին» տեղեկացրեց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31