Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ…

Դեկտեմբեր 17,2012 21:18

ՀՀ Աժ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնի ձայնագրության տարածումը լրատվության միջոցներով ոչ միայն անընդունելի է լրագրողական էթիկայի տեսակետից (եթե, իհարկե, այն տարածողներն  ընդունել են խաղի էթիկական կանոններ), այլեւ ուղղակիորեն խախտում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ՝ «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները»  հոդվածի պահանջը (մեջբերում եմ ըստ ՀՀ ԱԺ կայքում  հրապարակված պաշտոնական տեքստի. տես՝ ).

«2. Արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, եւ այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար եւ դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաեւ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար»:

Ակնհայտ է, որ երկու պատգամավորները զգուշացված չեն եղել ձայնագրության մասին, ակնհայտ է, որ նրանք ակնկալել են, թե գտնվում է ձայնագրությունը կատարողի տեսադաշտից դուրս, իսկ թե դրա համար ձեռնարկել են բավարար միջոցներ, թե ոչ արդեն կարեւոր չէ, քանի որ մեզ հայտնի չէ ձայնագրման վայրը. չէ՞ որ հնարավոր է նրանք սրճարանի առանձնացված հատվածում են եղել:

Ինչ վերաբերում է հոդվածի երրորդ մասի բացառությանը, ապա չեմ կարծում, թե այդ զրույցը տարածվել է հանրային շահերի պաշտպանության նպատակով կամ որ հանրային շահն այստեղ գերակա է:

Մեսրոպ Հարությունյանի բլոգը`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31