Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանը գտնում է, որ մարզպետարանները անպիտան չեն

Դեկտեմբեր 17,2012 20:36

Այսօր Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ տեղական ինքնակառավարման զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները ներկայացնող փաստաթղթի խորհրդարանական լսումների ժամանակ, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կարծիք էին հայտնել, որ «մարզպետարաններն անպիտան կառույցներ են», Արմեն Գեւորգյանն ասաց. «Շատ անպիտան գնահատական է, որովհետեւ գոնե իմ վերջին 4,5 տարվա աշխատանքի փորձառությունը ցույց է տալիս, որ մարզպետարանները ամենագործնական կառույցներ են մեր պետական համակարգում, ամենօրյա աշխատանք են իրականացնում, ամենօրյա շփումների մեջ են համայնքների եւ բնակության հետ եւ ամենօրյա խնդիրները պահում են իրենց ուշադրության կենտրոնում: Այլ հարց է, որ արդյոք իրենց աշխատանքը բավարար է բավարար չէ, արդյունավետ է արդյունավետ չէ, եւ կարելի է այն ավելի արդյունավետ դարձնել: Այո ես համոզված եմ, որ կարելի այն ավելի արդյունավետ դարձնել, բացի ցանկություններից նաեւ հնարավորությունները պետք է թույլ տան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31