Ռյա Թազա գյուղի գյուղապետ Ահմադ Բրոյանն այսօր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում դիմելով տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, հորդորեց համայքները խոշորացնելիս, բոլոր եզդիներին մեկտեղել, ինչը գյուղապետի համոզմամբ, ազգային փոքրամասնությանը հնարավորություն կտա եզդիների համար մի շարք ենթակառուցվածքային խնդերներ ավելի արդյունավետ լուծել: Նրա խոսքերով. «Համայնքների խոշորացումը շատ ողջունելի է, բայց էսպես որ ցրված են եզդիական համայնքները, շատերը զրկված են ջրից, գազից ու շատ բաներից, բայց խոշորանալու դեպքում շատ ու շատ հարցեր կլուծվեն: Փոքր գյուղ պահելը ֆինանսապես ավելի ծախսատար է: Օրինակ գյուղի կենտրոնում , ջուր կա, գազը կա, բայց ծայրամասում չկա, բայց, որ միասին լինի եւ խոշոր` բոլորն էլ կօգտվեն»:
Այսօր Հանրային խորհրդի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ էր կազմակերպվել, որի ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները: Նիստին հրավիրված էին հանրային խորհրդի անդամներ: Ռազմավարական փաստաթղթի հիմնական գաղափարն է անցում երկմակարդակ տեղական ինքնակառավարման համակարգերի: Արմեն Գեւորգյանի մեկնաբանմամբ` երկմակարդակը համայնքների մակարդակով տեղական ինքնակառավարումն է եւ ինքնակառավարումը շրջանային կամ մարզային մակարդակով. «Եթե, օրինակ, խոսենք Երեւանի մասին, ապա վարչական շրջանների ղեկավարները նույնպես պետք է ունենան ՏԻՄ կարգավիճակ, եւ այսօրվա Երեւանի ավագանին պետք է դառնա երկրորդ մակարդակը ՏԻՄ կառավարման Երեւանի համար, բայց դա ընդամենը գաղափարներ են եւ մոտեցումներ, որոնք այսօր եվրոպական զարգացաց երկրներում բավականին զարգանում են եւ կիրառվում են, ուստի մենք էլ նույնպես պետք է հետ չմնանք, առնվազն գոնե գաղափարաների քննակումներից»:
Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ, ճիշտ եւ օպտիմալ կառավարման դեպքում կարելի է մաքսիմալ արդյունքների հասնել, բայց մինչ այդ նրա կարծիքով, պետք է «սոցիալ-հոգեբանական ասպեկտներին լուրջ ոշադրություն դարձնել, որպեսզի բնակչությունը հեշտ հաղթահարի բարեփոխումները: Հանրային խորհրդի անդամն առաջարկեց մի քանի համայնքների համար պիլոտային ծրագիր անել եւ տեսնել, թե խոշորացումն ինչպես կընթանա:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ