Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պիտի այնպիսի մարդ ընտրվի, որ ժողովրդի մասին մտածի: Իսկ այդպիսի մարդ չկա»

Դեկտեմբեր 17,2012 20:02

Մինչ 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունները հաստատուն քայլերով մոտենում են սահմանագծին, վանաձորցիները կարծում են, որ գալիք ընտրությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվելու:

55-ամյա վանաձորցի Էմմա Գաբրիելյանն Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ գալիք  ընտրությունները  նախորդների նման   ձեւական են  լինելու.  «Ոչ մի անգամ էլ արդար չի լինում: Ընտրությունների ժամանակ փող են բաժանում, որ գնացեք այս ինչ մարդուն ընտրեք: Այս անգամ էլ նույնն է լինելու, արդեն ամեն ինչ որոշված է »: Նա գալիք ընտրությունների հետ ոչ  մի հույս չի կապում, փոփոխության ակնկալիք էլ չունի: «Ոչ մի բանի էլ հույս չկա, որ որեւէ բան կփոխվի, ժողովուրդը ոնց ապրել է, այդպես էլ կապրի, ամենքը իր տան հոգսերով: Հիմնարկներ չկան, որ մարդիկ աշխատեն, լավ ապրեն, ով նստում ա, ինքն իրան է հարստացնում: Դա էլ է  անարդար ընտրություն:  Պիտի այնպիսի մարդ ընտրվի, որ ժողովրդի մասին մտածի: Իսկ այդպիսի մարդ չկա»,-ասում է տիկին Էմման:

Վանաձորցի 36-ամյա Նելլի Ժամհարյանը եւս մեզ հետ զրույցում նշում է, որ ընտրությունները չեն կարող ազդել ոչ իր 4 անձից բաղկացած ընտանիքի, ոչ էլ երկրի վիճակի լավացման  վրա: Ըստ նրա`  եղած վիճակը չարյաց փոքրագույնն է:  «Սենց էլ մնա, լավ ա, թեեւ հույս չկա, որ դեպի լավը մի բան կփոխվի, բայց եթե գոնե էսպես էլ մնա, չվատանա վիճակներս, էդ էլ ա դրական »,-ասում է Նելլին Ժամհարյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31