Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապահովագրական ընկերությունները որևէ հիմք չունեն մերժելու իրենց դիմած անձանց կնքելու ԱՊՊԱ պայմանագիր»

Դեկտեմբեր 17,2012 19:42

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում  է,  որ ՀՀ  տարածքում  գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է  օրենքի շրջանակներում ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրեն դիմած բոլոր անձանց հետ անխտիր:

  Մասնավորապես, համաձայն Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել  օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն  ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն:  Ընդ որում ` ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել ԱՊՊԱ պայմանագիր իրենց դիմող անձանց հետ օրենքի շրջանակներում վերջիններիս նախընտրած պայմաններով: Ըստ նույն օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նվազագույնը 3 ամիս և առավելագույնը` 1 տարի ժամկետով:

Ուստի,  ապահովագրական ընկերությունները  որևէ հիմք չունեն ինչպես մերժելու  իրենց դիմած անձանց  կնքելու ԱՊՊԱ պայմանագիր, այնպես էլ  որևէ սահմանափակումներ դնելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է  բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին բանավոր դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմումը ձևակերպել գրավոր: Լրացուցիչ խնդիրներ ունենալու պարագայում խնդրում ենք  պահանջել ապահովագրական ընկերությունից գրավոր մերժումը  և դիմել անմիջապես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո`  Հանրապետության 22, տարածք 2 հասցեով կամ զանգահարել մեզ` 580034, 58 0043  թեժ գծի հեռախոսահամարներով:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել