Լրահոս
Օրվա լրահոսը

Խերսոնի հայ համայնքի մասին

Դեկտեմբեր 17,2012 19:37

Ուկրաինայի Խերսոն քաղաքում անցկացրած կարճատեւ ժամանակահատվածում բոլորովին պատահաբար հանդիպեցի այնտեղի հայկական համայնքի ղեկավար Արկադի Ղամբարյանին: Մեզ ծանոթացրեց մեր մայրենի լեզուն. հայ ընկերներիս հետ խոսում էի (բնականաբար` հայերեն լեզվով), երբ երկու անծանոթ մարդկանցից մեկը նույն հայերենով հարցրեց. «Որտեղի՞ հայեր եք»: 

Անսահման ուրախությամբ ծանոթացա, զրուցեցի, հարցեր ուղղեցի:
-Ինչքա՞ն ժամանակ է, որ բնակվում եք Խերսոնում:
-Մինչև 17 տարեկանս Թբիլիսիում եմ բնակվել: Սկզբում սովորել էի ռուսական դպրոցում`ռուսերեն լեզվով: Ոչ մի հայի հետ չեմ շփվել, հայկական կյանքով չեմ ապրել: Հետո վրացական քաղաքացիական պատերազմի պատճառով տեղափոխվեցի Ուկրաինա: Ուկրաինայում 4-5 տարի Կիեւում եմ բնակվել, այնուհետեւ` այստեղ` Խերսոնում: Արդեն 19 տարի է, որ ես բնակվում եմ Խերսոնում:
-Իսկ երբվանի՞ց և ինչպե՞ս դարձաք Խերսոնի հայկական համայնքի ղեկավար:
– 4 տարի առաջ մենք ունեինք հայ համայնքի ուրիշ ղեկավար: Բայց նա տարիքով մեծ էր, և քանի որ առողջությունը չէր ներում` հրաժարվեց: Համայնքի անդամներն ընտրեցին ինձ: Արդեն 4 տարի է, ինչ Խերսոնի հայկական համայնքի նախագահն եմ:
-Իսկ Ձեր` հայկական համայնքի ղեկավար դառնալուց հետո ի՞նչ նշանակալի գործ եք ձեռնարկել համայնքի համար:
-Ես ուզում եմ, որ հայությունն այստեղ` Ուկրաինայում ունենա իր հայկական տեղը` երկրի կտորը: Հայկակական առաքելաական եկեղեցի ենք ունենալու: Եկեղեցու հիմքը  դրել ենք, Ուկրաինայի հայկական համայնքի սրբազան Գրիգորիս Բունիաթյանն օրհնել է, սկսել ենք եկեղեցու շինարարությունը:
Ես դա չեմ անում միայն իմ սեփական ֆինանսական միջոցներով, որպեսզի ժողովուրդն ասի, թե տեսեք, ինչ լավ տղա է, ինչ արեց, այլ որ ժողովրդի համար լավ լինի,  և դա մենք անում եմք միասին` բոլոր հնարավորություն ունեցող հայերով:
-Մի քիչ պատմեք Խերսոնի հայկական համայնքի մասին:
-Այստեղի հիվանդանոցում հայ բժիշկ ունենք, համալսարանում  հայ դասախոս ունենք, քաղաքացիական խորհրդում հայեր կան: Ունենք Խերսոնի հայկական համայնքի քահանա`տեր Վարագը: Ունենք հայկակական համայնքի գրասենյակ: Դպրոցում հայ երեխաները մայրենի լեզվի և հայոց պատմության կրթություն են ստանում:
-Ինչքա՞ն հայեր են բնակվում Խերսոնի հայկական համայնքում:
– Խերսոնում բնակվում է 2000 հայ, իսկ ընդհանուր Խերսոնի շրջանում ` 5000:
-Այլ հայկական համայնքների հետ շփում, կապ ունե՞ք:
-2 տարի առաջ գնացել էինք Բեյրութ (Լիբանան), հետո գնացինք Սիրիա, Հալեպ, Դամասկոս: Այս տարի գնացել ենք Ռումինիա, Բուլղարիա ու Վրաստան: Ծանոթացել ենք այնտեղի հայ համայնքների հետ: Նախատեսել ենք մինչև տարեվերջ լինել Բուլղարիայում, Հունաստանում ու Ֆրանսիայում, հանդիպել այնտեղի հայ համայնքների հետ: Այցելությունների գաղափարը ծանոթանալն ու տեղեկանալն է, թե ինչպես են ապրում հայերը այլ երկրների համայնքներում:
Դիանա Բախշյան` mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31