Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ձայնագրողները

Դեկտեմբեր 17,2012 19:29

Քաղաքական գաղտնալսումների  հրապարակայնացումը  Հայաստանում 5 տարվա պատմություն ունի։ Սկզբից գաղտնալսեցին 2007-ի Ազգային ժողովի ընտրություններից առաջ ընդդիմադիր ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանին։

Վերջինս սրճարաններից մեկում բրիտանացի դիվանագետին համոզում էր բացասական գնահատել մայիսին Հայաստանում կայացվելիք Ազգային Ժողովի ընտրությունները։ Արթուր Բաղդասարյանը գաղտնի ձայնագրությունը համարեց սեւ քարոզչություն, եւ ոչ մեկին չմեղադրեց դրա համար։ ԱԱԾ-ն իր հերթին չընդունեց, որ ձայնագրությունն ինքն է արել։ Պետության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին անվանեց Հայրենիքի դավաճան։ Այսօր Քոչարյանի բնորոշմամբ Հայրենիքի դավաճանն Ազգային անվտանգության քարտուղար է։ 2008-ին գաղտնալսվեցին ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները։ Մարտի 1-ից հետո շրջանառության մեջ դրվեց նրա շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի եւ շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Ձայնագրությունը կցվել էր մարտի 1-ի գործով քրեական նյութերին, որտեղ դատախազությունը փորձում էր ապացուցել, որ պարոն Արզումանյանը եւ պարոն Փաշինյանն կրում են մարտի 1-ի 10 զոհերի սպանության պատասխանատվությունը, քանի որ դատախազի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ ոստիկանները հրազեն չեն կիրառել մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ, բայց նրանց վրա կրակել են։ Ձայնագրությունը ոչնչով չօգնեց մեղադրողներին։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել