Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ դատարանի որոշում՝ գաղտնալսելու

Դեկտեմբեր 17,2012 19:19

1937թ. թվի մեթոդներով քաղաքական խնդիրներներ լուծեն անպարկեշտ է: Կարծում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնազերծմանը.

«Ես այդ ձայնագրությունը չեմ լսել ու սկզբունքորեն չեմ լսելու, որովհետեւ դա նույն բանն է, որ դու փակ դռան հետեւից ականջ դնես ու լսես երկու անձանց խոսակցությունը, ես հարգում եմ ինձ, եւ հարգում եմ այն մարդկանց` Լեւոն Զուրաբյանին. Վարդան Օսկանյանին, որոնք իրավունք ունեն առանձնազրույց ունենալու»,-ասաց նա։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում գործունեության իրենց առանձնազրուցում անդրադաձել են պատգամավորները, դատապարտում է տեղի ունեցածը եւ հստակ ձեռքգիր տեսնում. «Դա Խորհրդային ԿԳԲ-ին գործելակերպին բնորոշ դրսեւորում է, եւ կարծում եմ, որ նմանօրինակ գերծելակերպը մեր իրականության մեջ չպետք է տեղ ունենա»։

Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկյանյանի առանձնազրույցի գաղտնազերծումը պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը գնահատում է Սահմանադրության կոպտագույն խախտում. «Այդ փորձն ունենք 2008թ.-ի մարտի մեկից հետո, երբ իմ եւ մի շարք այլ քաղաքական գործիչների առանձնազրույցները ապօրինաբար ձայնագրած դարձրել էին հանրային քննարկման առարկա»։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31